Մեկնարկեց «Հանուն հայրենիքի պաշտպանների» ծրագիրը

Լճաշենցիների առաջարկությամբ «Լճաշենցիների միավորում» ՀԿ-ն իրականացնում է «Հանուն հայրենիքի պաշտպանների» ծրագիրը, որի նպատակն է աջակցել պատերազմում զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին, ինչպես նաև վիրավոր զինծառայողներին ու նրանց ընտանիքներին:
Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար բացվել է նպատակային հաշիվ։
Հաշվեհամարի բացվեու առաջին իսկ օրը 500.000 ՀՀ դրամ փոխանցել է մեր համագյուղացի Հայկ Ասլանյանը, ում առաջարկով էլ  Լճաշենի Րաֆֆի Հովհաննիսյանի անվան մշակույթի տանը տեղի ունեցով հանրային քննարկում՝ սույն նախաձեռնության ընթացակարգային հարցերը հստակեցնելու վերաբերյալ:
Ստեղծվեց նախաձեռնող խումբ՝ հետեւյալ կազմով.
Հայկ Թարփոշյան,
Գառնիկ Խաչատրյան,
Արմինե Ասլանյան,
Սամվել Նավասարդյան,
Պապին Մուրադյան։
Որոշվեց առաջին փուլի համար Հայկ Ասանյանի փոխանցած 500.000 և Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի բարեգործական հիմնադրամի 3 մլն դրամն ու ընթացքում փոխանցվող գումարը բաշխել լճաշենցի 2 զոհված և 3 անհետ կորած զինծառայողների ընտանիքների և 2 ծանր վիրավոր զինվորների միջև։
Հաջորդ փուլերի համար հանձնախումբը կհստակեցնի մյուս վիրավորների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև ծագումով լճաշենցի զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու հարցերը:
Նշենք որ այս դրական նախաձեռնությունն արժանացավ ներկաների հավանությանը և լինելու է շարունակական: