Տեղի ունեցավ «Հանուն Հայրենիքի պաշտպաններին» նախաձեռնության նիստը

Այսօր տեղի ունեցավ «Հանուն Հայրենիքի պաշտպաններին» նախաձեռնության հերթական նիստը՝ առցանց եղանակով։
«Լճաշենցիների միավորման» նախագահ Պապին Մուրադյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած հանրային քննարկման արդյունքների համաձայն՝ լճաշենցի 2 զոհված, 3 անհետ կորած, 1 ծայրաստիճան ծանր վիրավոր և 1 լուրջ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին տրամադրվել է 500.000-ական դրամ։
Օրակարգի 2-րդ հարցում քննարկվեց վիրավոր զինծառայողներին աջակցություն ցուցաբերելու հարցը։ Ոտքի կոտրվածք ունեցող 2 զինծառայողի հատկացնել 300.000-ական ՀՀ դրամ, բեկորային վնասվածք ստացած, սակայն այժմ համեմատաբար ապաքինված և զորամաս մեկնող 2 զինծառայողներին՝ 200.000-ական ՀՀ դրամ և գլխուղեղի ցնցում ստացած, այժմ ապաքինված զինծառայողներին՝ 100.000-ական ՀՀ դրամ։
Նշենք, որ «Հանուն Հայրենիքի պաշտպաններին» հաշվեհամարին («Կոնվերս բանկ» ՓԲԸ, AMD 19300 318069500) շարունակվում են նվիրատվությունները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունն օպերատիվ կերպով հրապարակվում է «Լճաշենցիների միավորում» պաշտոնական կայքում և «Լճաշենցիների միավորում» ֆեյսբուքյան էջում։

Առաջիկա օրերին հանձախումբը կքննարկի մյուս շահառուների խմբերն ու հատկացվող գումարի չափը։