Տեղի ունեցավ «Հանուն Հայրենիքի պաշտպաններին» նախաձեռնության հերթական նիստը

«Հանուն Հայրենիքի պաշտպաններին» նախաձեռնության հանձնախմբի այսօրվա նիստում ամփոփվեցին նախորդ երեք փուլերի ընթացքում կատարված աշխատանքները։ Քննարկվեց 4-րդ փուլի շահառուներին դրամական աջակցություն ցուցաբերելու հարցը։ ՀՀ զորամասերում ծառայող, սակայն պատերազմի օրերին առաջնագիծ տեղափոխված ժամկետային զինծառայողներին ևս հատկացնել 50.000-ական դրամ։ Տվյալները շարունակում են ճշտվել Սևանի զինկոմիսարիատի և Լճաշենի համայնքապետարանի հետ։
Խնդրում ենք վերոնշյալ զինծառայողների ծնողներին իրենց անձնագրի պատճեն, բանկային հաշվեհամարները (ոչ թե քարտի վրայի թվերը) և զինվորի ծննդյան վկայականի պատճենը տրամադրել «Լճաշենցիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Աննա Վարդանյանին։
«Հանուն Հայրենիքի պաշտպաններին» նախաձեռնության հեղինակ Հայկ Ասլանյանի առաջարկով ու միջոցներով առաջիկայում Լճաշենի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանը կվերանորոգվի և կկահավորվի անհրաժեշտ պարագաներով։ Ապագա սերունդները հենց այս լսարանում անմահացած լճաշենցի ազատամարտիկների լուռ ու խոսուն հայացքների ներքո կկրթվեն ու կդաստիարակվեն։
Ռազմագիտության դասարանի բացման օրը գնահատանքի և խրախուսանքի կարժանանան տասնյակ կամավորական լճաշենցիները։
Նշենք, որ «Հանուն Հայրենիքի պաշտպաններին» հաշվեհամարին փոխանցումները շարունակվում են, որին կարող եք հետևել կայքի համապատասխան բաժնում  և Ֆեյսբուքյան հարթակում։