Միջոցառում՝ նվիրված պրոֆեսոր Համլետ Հարությունյանի հիշատակին

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունենեցավ մեր համագյուղացի, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Հարությունյանի հիշատակին նվիրված միջոցառումը:
Նրա գործընկերներն ամբողջացրել ու տպագրել էին Համլետ Հարությունյանի կիսատ թողած «Երևանի նահանգի վարչաժողովրդագրական պատկերը, արհեստներն ու առևտուրը» խորագրով մենագրությունը և կազմել էին նրա «Կենսամատենագիտություն»-ը, որոնց շնորհանդեսը տեղի ունեցավ հենց այսօր՝ Համլետ Հարությունյանի ծննդյան 72-րդ ամյակին։
Կազմակերպիչների հրավերով ցերեկույթին ներկա էր նաեւ «Լճաշենցիների միավորման» նախագահ Պապին Մուրադյանը, ով իր խոսքում արժևորեց պատվարժան լճաշենցի ու մեծանուն գիտնական Համլետ Հարությունյանի վաստակը։