Ավարտին կհասցվի Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը․ Լճաշենի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում

Լճաշենում եկեղեցաշինության ծրագիր իրականացնելու նպատակով տեղի ունեցավ հանդիպում- քննարկում։
«Լճաշեն» բարեգործական հիմնադրամի և «Լճաշենցիների միավորում» հասարակական կազակերպության համատեղ որոշմամբ նախատեսվում է հայրենիքում եւ Սփյուռքում բնակվող համայն լճաշենցիների եւ Լճաշենի համայնքապետարանի ջանքերի շնորհիվ կառուցել նոր հիմնված Սուրբ Աստվածածին եկեղեցին…
Հանդիպման ընթացքում լճաշենցի վաստակաշատ ճարտարապետ Հայկ Թարփոշյանն ընտրվեց համակարգող խմբի ղեկավար:
Հանձնախմբի յուրաքանչյուր անդամ ստանձնեց որոշակի պարտավորություն՝ առաջիկայում գործուն քայլեր ձեռնարկելու նպատակով:
Աշխարհասփյուռ լճաշենցիների ոգևորությունն ու այսօրվա միասնական հավաքն ամենքիս հույս է ներշնչում, որ սկիզբ առած աստվածահաճո առաքելությունը հաջողությամբ է պսակվելու:
Նշենք, որ 7-րդ դարի Սուրբ Հռիփսիմե խոնարհված եկեղեցու վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են. այն գիտական շրջանակների հետաքրքրության առանցքում է և մինչ նոր եկեղեցու կառուցումը խոնարհված սրբավայրում կիրականացվեն հոգևոր արարողություններ։