Անդամակցություն ՀԿ-ին

«ԼՃԱՇԵՆՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական անձ, ով ընդունում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները և ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը:
2. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության գործադիր մարմնին` Նախագահին:
3. Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Նախագահը` սույն Կանոնադրության հիման վրա:
4. Կազմակերպության անդամը ցանկացած ժամանակ ազատ է դուրս գալու Կազմակերպությունից: Կազմակերպության անդամությունից հեռացումը կատարվում է Նախագահի որոշմամբ:
5. Կազմակերպության անդամների համար անդամավճար չի սահմանվում: