«Լճաշենցիների միավորում» ՀԿ նախագահ

ՊԱՊԻՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ծնվել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում, 1982 թվականի հոկտեմբերի 21-ին:
1990-2000 թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
2000-2002 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2003-2007 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 2007-2009 թվականներին` նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2003-2005 թթ. եղել է Սևանի «STV1» հեռուստաընկերության երևանյան թղթակիցը:
2005-2006 թթ. թղթակցել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» Հ/Կ-ի «Դու տեղյակ լինելու իրավունք ունես» տեղեկագրին:
2006-2010 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ աշխատանքի բաժնում` որպես լրագրող:
2006-2017թթ. Գավառի պետական համալսարանում հիմնել և վարել է «Տպագիր և էլեկտրոնային ժուռնալիստիկայի հիմունքներ» դասընթացը:
2007 թ.-ից Գավառի պետական համալսարանի Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում դասավանդում է «Տեղեկատվական իրավունք» առարկան:
2008-2009 թթ. աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունում` որպես առաջատար մասնագետ:
2009-2010 թթ. աշխատել է Գավառի պետական համալսարանի «Գավառի համալսարանի» թերթի գլխավոր խմբագիր:
2009-2010 թթ. թղթակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության www.eritasard.am ինտերնետային կայքին:
2010-2017 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության Հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ:
2015-2018 թթ դասավանդել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնում։
2017 թ. հունիսի 1-ից Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի փոխտնօրեն:
2020 թ.-ից «Լճաշենցիների միավորում» հոգևոր, կրթամշակութային, բարեգործական հասարակական կազմակերպության նախագահն է:
Աշխատանքին զուգընթաց ներգրավված է եղել հասարակական ու կրթագիտական գործընթացներում:
2003-2006 թթ. եղել ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի լրատվության պատասխանատու:
2003-2005 թթ. հասարակական հիմունքներով աշխատել է ԵՊՀ Մամուլի ուսանողական ակումբի նախագահ:
2010-2019թթ. Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի անդամ է:
2010-2015 թթ. եղել է Գավառի պետական համալսարանի խորհրդի անդամ:
2011-2015 թթ. ՀՀ Սփյուռքի նախարարության քաղծառայության և ատեստացիոն հանձնաժողովի անդամ է:
2012 թ.-ին անդամագրվել է Հայաստանի ժուռնալիստների միությանը:
«Հայ հոգևոր ժառանգություն» պատկերագիրքի համահեղինակ է։ Երևան: «Արտագերս» հրատ., 2018, 303 էջ։
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երեք զավակ: