Խորհրդանիշեր

 

«Լճաշենցիների միավորում» հասարակական կազմակերպության տարբերանշանում պատկերված են Լճաշենում գտնվող Կիկլոպյան ամրոցները, գյուղի վերաբնակեցման տարեթիվը՝ «1828», Արգիշտի 1-ի կողմից թողած սեպագիր արձանագրությունը, աշխատանքը խորհրդանշող հասկ, ետնամասի կապույտ գույնը խորհրդանշում է խաղաղություն և Սևանա լճի լազուրը, որի ներքևում գլխատառերով գրված է. «ԼՃԱՇԵՆՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ: Տարբերանշանը եզրագծված է իրար ձեռք բռնած մարդկանցով, որը խորհրդանշում է աշխարհասփյուռ լճաշենցիների միասնությունը: